Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Միջազգային պատասխանատվություն՝ սուտ մատնության համար

Միջազգային պատասխանատվություն՝ սուտ մատնության համար
03.02.2025 | 23:02

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հիմա էլ ակտիվ թիրախավորել է մեր հրաձգարանները. փորձում են այդ հրաձգարանները տեղավորել ահաբեկչության փաթեթում։ Բաքվի բռնապետի այս քարոզչությանը ՀՀ-ն պարտավոր է շատ կոշտ արձագանքել, քանի որ ՀՀ-ին պաշտոնապես մեղադրում է վտանգավոր գործողության մեջ։ Ահաբեկչությունը ողջ աշխարհում շատ զգայական թեմա է, Բաքվի բռնապետն էլ հենց այդ թեման է միշտ առաջ տանում։

Կհիշեք՝ տարիներ առաջ էլ պնդում էր, թե Քարվաճառում, Քաշաթաղում հայերը ահաբեկիչ քրդերին են պատրաստում, պարապմունքներ անցկացնում։

Այս թեզը, որը փորձում է Բաքվի բռնապետն առաջ տանել, պետք է խեղդել հենց բնում։ Իսկ խեղդելը չպետք է լինի հերքելով, այլ Ադրբեջան անունով արհեստածին պետությանը կամ Բաքվի բռնապետի քարոզչության սուբյեկտներին միջազգային պատասխանատվության կանչելով՝սուտ մատնության համար։

Նորից եմ պնդում՝ այս թեմային մատների արանքով չնայեք, հենց այս պատրվակով է, որ Թուրքիան մինչև հիմա մտնում է Սիրիա, Իրաք, ճնշում քրդերին Թուրքիայում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4629

Մեկնաբանություններ